Այլ

Անպտուղ հո՜ղը փոխեք, Նիկոլի՜ն փոխեք, որ շնչի մեր կանաչը․․․

Անպտուղ հո՜ղը փոխեք, Նիկոլի՜ն փոխեք, որ շնչի մեր կանաչը․․․

Մկոյին քլնգելը նույնն է, ինչ ասենք հող փխրեցնելու գործիքն առնեք  ու  բույսի արմատը փորփրեք։ Ժողովուրդ, անշարժ, անտարբեր, կարծրացած, անօգտագործելի  հողն ընկած է ձեր առաջ, ոչ մի բույս այդ հողում չի աճում․․․ Ի՞նչ եք կպել կանաչը ուշքի բերելու, կենդանացնելու գործին․․․ Չորանու՜մ, մեր բաժին սերմը չորանում է, երբ հայտնվում է այդ կարծր հողի մեջ․․․ Հողը պիտի փոխել, հո՜ղը․․․ Էն որ Նիկոլ Փաշինյանը մեր հողերը տալիս է Ադրբեջանին, հետն էլ բացատրում՝ տարին կլոր ձյունով պատած, անօգտագործելի են, ինչների՜ս է պետք․  ա՜յ հենց այդ հողը ինքն է։ Հիմա դուք Փաշինյանի նման եք վարվում։  Չեք ուզում չէ՞ մեր հողը հանձնել ու ասել, որ հայ արգանդը ծաղիկ չի ծնու՜մ։ Չեք ուզում չէ՞ ասել՝ մեր հողի վրա ծաղի՜կ չի աճում։ Դուք Փաշինյանի նման մի վարվեք։ Մի  ասեք՝ էս հողը պետքս չէ, տալիս եմ թշնամուն, հողը փոխե՜ք․․․ Արգասաբեր, պարարտ հող բերեք․․․ Ամենահեշտը հողում չաճող ծաղիկին մեղադրելն ու դիվանին պառկելն է։ Հողը փոխե՜ք, որ շունչ առնի կանաչը, զարթոնքը։ Հատ-հատ մեր կանաչը չորանալու է։ Ու գիտե՞ք պատճառը որն է, որ հողը չենք փոխում․․․ Մկոյից ի՞նչ եք ուզում։

Մկոն պաշտոնի չէ, որ հրաժարական տա։ Մկոն մարդ է, դերասան է, ստեղծագործող է։ Մկոյին «քլնգելը» չի լուծում մեր պետության առաջ ծառացած դժվարագույն խնդիրը։ Փոխեք հողը՝ փոխելով հասարակական ու մշակութային պայմանները, որպեսզի նա կրկին դառնա այն Մկրտիչը, որին ժողովուրդը սիրում էր՝ անկեղծ, պարզ ու պատվով։ Մի եղեք ինչպես Փաշինյանը. մի գերադասեք վարկաբեկումը՝ կառուցման փոխարեն։ Հողը փոխել է պետք. դա ոչ միայն մետաֆոր է, դա մեր գոյության պահանջն է։ Մտավորականին զրկում են իր մաքրությունից, գեղարվեստական արժանիքներից և նրան դարձնում քարոզչական գործիք։ Դա ավելի վտանգավոր է, քան միաժամանակյա պետական ճեղքումը, որովհետև մշակութային կորուստը վատնումների մեջ ամենասարսափելին է։ Նորից եմ կրկնում՝ անպտուղ հողը փոխե՜ք, Նիկոլին փոխե՜ք, որ շնչի մեր կանաչը․․․ Ցավ եմ զգում, երբ Մկրտիչ Արզումանյանը չի հասկանում, ավելին, շնորհակալություն է հայտնում, որ նիկոլենք իրեն  պաշտպանում են՝ ազգը պառակտելու, թուլացնելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image