Իլհամ Ալիևի չափազանց ագրեսիվ հռետորաբանությամբ հարցազրույցին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի խեղճուկրակ պատասխանը։ Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է, հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թո՞ւյլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու:
Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին մասնակցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Քոչարյանի հարցից հետո, ԱԺ նիստերի դահլիճում կրքերը լարվեցին, ՔՊ-ականները սկսեցին տեղից արձագանքել: