Էն որ աշխարհը ոտքի տակ է տալիս ու մեծ – մեծ գրում՝ Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ․․․ թվարկումներին վերջ չկա։ Ուրախանալու տեղ, որ իրենց ղեկավարը ողջ Եվրոպան, Ամերիկան Ռուսաստանը «իրենով է անում» , մարդիկ տխրում են։ Մեծ շքախմբով շուրջերկրյա ճամփորդությունները շարունակվում են, բայց ոչ մի օգուտ ո'չ հային, ո'չ Հայաստանին։ Ամեն մի ճամփորդությունից հետո մի նոր աղետ է բերում Հայաստանի գլխին՝ մեծ- մեծ ամբիոնները ծառայեցնելով հակառակորդ պետությունների շահերին։ Մագելանի պես ողջ աշխարհը շրջում է, բայց ոչ գիտությանն է ծառայեցնում, ոչ իր երկրին։
Կարո՞ղ է մերօրյա Մագելանն ասել՝ թե ո՞րն է իր ճամփորդության նպատակը։ Մագելանն ապացուցեց, որ աշխարհը գնդաձև է, նոր ծովեր ու նեղուցներ բացահայտեց մերօրյա մագելանը կարո՞ղ է ասել՝ ո՞ւմ համար է այդ շրջապտույտը։ Օգտատերերից մեկը Փաշինյանի մագելանյան ճանապարհորդությունը համարում է Հայաստանը կործանելու «շրջապտույտ»։ Մերօրյա Մագելանին մարդիկ ծաղրում են՝ «Մեկ- մեկ էլ Երևան արի»։ Զուտ մարդկայնորեն մտածում եմ՝ Էդ ժամանակն ու բյուջեի հսկայական միջոցները միջոցները, որ անարդյունավետ՝ ի վնաս մեր հարկատուների, պետության ծախսում ես, ի՜նչ երկիր կունենայինք, եթե ծառայեցնեիր մեզ․․․ Հարկատուներից քամած փողերը, «ֆռֆռալդ ջհաննամ», մեր պետությունն է մեղք։