«Քիչ առաջ նայում էի նաև ադրբեջանական մամուլը և ադրբեջանական քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ հրապարակավ արդեն հաստատում են, որ արցախցիները օրերի ընթացքում պետք է ազատեն Լաչինի միջանցքը: Ավելին, նույնիսկ իրենց պաշտպանության հանձնաժողովի անդամ պատգամավորներից մեկը բավականին կոշտ ձևակերպումներ էր տվել ռուս խաղաղապահների հասցեին՝ նշելով, որ ռուս խաղաղապահներն այս պահին աջակցում են «սեպառատիստներին»՝ նկատի ունենալով Արցախի բնակչությանը, արցախցիներին, որոնք հրաժարվում են կատարել նոյեմբերի 10-ի պայմանագրով նախատեսված դրույթը՝ ազատել Լաչինի միջանցքը: Ես նորից ուզում եմ, որ մենք վերադառնանք այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն եռակողմ համաձայնագրին, որն, այո, սարսափելի, խայտառակ համաձայնագիր է: Եվ այս անգամ այդ եռակողմ փաստաթղթում որևէ ժամկետներ նշված չեն, և որևէ հանձնառություն չկա՝ Բերձորը և Լաչինը ազատելու վերաբերյալ: Ավելին նշված է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է պայմանավորվեն՝ նոր ճանապարհի նախագծի շուրջ: Զավեշտը կամ ողբերգությունն այն է, որ այդ ճանապարհի շինարարական աշխատանքները արագ, օպերատիվորեն Ադրբեջանը հասցնում է իր ավարտին և այդ ճանապարհի հայաստանյան հատված՝ ընդհանրապես գոյություն չունի: Սա նշանակում մեկ բան՝ որ օրերի ընթացքում Արցախը կտրվելու է Հայաստանից»,- Հրապարակին ասաց «Անվտանգության և ժողովրդավարության» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի խոսքով քիչ առաջ Արցախի իր գործընկեր-պատգամավորներից իրեն տեղեկացրել են, որ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, ով գտնվում է այս պահին Ստեփանակերտում, իրեն ասվել է, որ պետք է բացատրական աշխատանք տանի ժողովրդի հետ՝ Աղավնոն երկու օրերի ընթացքում ազատելու համար: Զոհրաբյանն ասում է. «Աղավնոյում բնակվում է մոտ 175 բնակիչ, Բերձորում՝ 350, այսինքն այս երկու համայնքներում միասին ապրում է մոտ 500 արցախցի: Եվ այս ամենը տեղի է ունենում ֆեյք «խաղաղության» դարաշրջանի՝ Ալիևից ծնկած, չոքած, կզած, խաղաղություն մուրացող Հայաստանի իշխանությունների տոտալ անտարբերության, անգործության ներքո։ Խոսել եմ իմ ծանոթ բերձորցիների հետ, որոնք կատեգորիկ հրաժարվում են լքել Բերձորը: Իրավիճակը բավականին բարդ է։ Իմ տեղեկություններով վիրավորների թիվը մեծ է և Ստեփանակերտի հոսպիտալ շտապօգնություն է, որ սուրում է այս պահին: Այսինքն, մենք, պատերազմից հետո Արցախի 70 տոկոսը հանձնելուց հետո, շարունակում ենք ունենալ զոհեր: Պատերազմը Ադրբեջանի կողմից շարունակվում է անօդաչու թռչող սարքերով, ծանր տեխնիկայով՝ այն դեպքում, երբ որ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել իրենց ֆեյք «խաղաղության» օրակարգը»: Զոհրաբյանը նկատում է, որ միջազգային հանրությունը լուռ է և ձայն չի հանելու, քանի որ միջազգային հանրությունն իր օրակարգերն ունի, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ Հայաստանը շատ փոքր մանրադրամ է, մեկ ցենտի արժողություն անգամ չունեցող մանրադրամ: «Եվ քանի որ Հայաստանի իշխանությունը՝ ինքը, համաձայնել է ստանձնել այդ մանրադրամի դերը, ուրեմն ցավոք սրտի, այս տարածաշրջանային գիշատիչների կռվում՝ միակ զոհը լինելու է Արցախը և Հայաստանը: Բնականաբար Ադրբեջանը սրանով չի սահմանափակվելու՝ արդեն իսկ հայտարարություններ են հնչում Սյունիքի վերաբերյալ: Եվ նորից կրկնում եմ՝ մենք որևէ աջակցություն, ցավոք սրտի, այսօր չունենք որևէ գերտերության կողմից, և միայն Ռուսաստանն է, որ իր սեփական շահերը պաշտպանելու համար որոշակի զսպող դերակատարություն դեռևս ունի: Այս պահին ինձ հասած տեղեկատվության համաձայն մինչև օգոստոսի 5-ը Արբեջանը ժամանակ է տվել՝ Բերձորը և Լաչինը ազատելու համար: Արցախի պատգամավորները ինձ փոխանցեցին, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են գնում ընդամենը՝ Բերձորի և Աղավնոյի հանձման ժամկետները երկարաձգելու համար և ոչ ավելին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯