Այլ

Ռիկի Մարտինը եւ Ջվան Յոսեֆն ամուսնալուծվում են

Ռիկի Մարտինը եւ Ջվան Յոսեֆն ամուսնալուծվում են

Երգիչ Ռիկի Մարտինը եւ նկարիչ Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են մոտ վեց տարվա ամուսնությունից հետո։

«Որոշ ժամանակ մտածում էինք մեր հարաբերությունները փոխելու մասին, ապա ուշադիր քննարկելուց հետո որոշեցինք ավարտել մեր ամուսնությունը՝ սիրով, հարգանքով եւ արժանապատվությունով հանուն մեր երեխաների», - գրել է զույգն Instagram-ում։

«Այժմ մեր ամենամեծ ցանկությունն է պահպանել առողջ ընտանեկան դինամիկա եւ հարաբերություններ՝ հիմնված մեր անկեղծ բարեկամության վրա, մինչ մենք շարունակում ենք միասին դաստիարակել մեր երեխաներին», - գրել են Մարտինը եւ Յոսեֆը: «Մենք միասնական ենք մեր կյանքի այս նոր գլխի զարգացման գործում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image