Եթե 2020 թվականի պատերազմից ու պարտությունից հետո իշխանական թիմից ոմանք ընդվզեցին` հրաժարականներ տվեցին, մանդատներից հրաժարվեցին, ապա այսօր ՔՊ-ական կառավարությունում եւ խորհրդարանում գեթ մեկը չհայտնվեց, որն առարկեր Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպաներ Արցախն ու հայկականությունը: Երկու օր շարունակ ուսապարկերի խմբակցությունը մեկ մարդու պես լուռ լսում է Փաշինյանի հակահայկական թեզերը, շատերը ելույթի ընթացքում գլխով հավանության նշաններ են անում, իսկ գլխավոր դերերում ԱԺ առաջին շարքերում նստած Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են, որոնք Փաշինյանի ամեն բառից հետո, ի նշան հավանության, գլուխներն այնպես են խոնարհում, որ հասնում են սեղաններին։ Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից հետո էլ է երկրում իրավիճակ փոխվել` հասարակությանը հաշտեցրել են նվաստացած վիճակի հետ, իսկ պրոադրբեջանական, պարտվողական թեզեր պաշտպանողներն ավելի համարձակ են դարձել ու անվախ:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Գլխավոր դերերում Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են
Ամենաընթերցված
Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեց...
Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը...
Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, քաղաքական գործիչ և լրագրող Լար...
Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել
Ռուսաստանը հունիսին Բելառուսից բենզինի ներկրումը հասցրել է պատմական առավելագույնի։ Այս մասին գրում է...
×
❮
❯