Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։ Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու անհարմար, եւ կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ անցնեին այդ անցքի միջով ու հասնեին ճաշարան։ Երեկ նկատեցինք, որ երբեմնի նեղլիկ անցքը լայնացրել են, որը կարող ենք որպես դրական փոփոխություն դիտել կառավարության կողմից։ Այսուհետ այլեւս կարիք չի լինի կռանալու, ինչպես Հայաստանի իշխանություններն են կռանում թշնամի եւ անգամ բարեկամ պետությունների ղեկավարների առաջ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց...
Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի...
«Հրապարակ»․ ՍԴ-ում երկու բարձրակարգ դատավոր կա
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով...
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարե...
«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը շարունակում են գտնվել վարչ...
×
❮
❯