Հասարակություն

6 տարի փորձնական ծրագիր են անում` վերջը չի երեւում

6 տարի փորձնական ծրագիր են անում` վերջը չի երեւում

Գյուղատնտեսությունը ռիս­կային ոլորտ է` կարկուտը, սելավները, երաշտը, բնական ու տեխնածին աղետները լուրջ սպառնալիքներ են հայաստանյան գյուղացիական տնտեսությունների համար։ Այս ռիսկերը կարող են մեղմվել գյուղատնտեսության ապահովագրության ներդրմամբ, սակայն ապահովագրական ընկերությունները չեն ցանկանում ռիսկի դիմել՝ ապահովագրել գյուղատնտեսության ոլորտը։ Դա ծախսատար է եւ դժվարիրականանալի: Բայց խնդիրը կարող է լուծվել գյուղատնտեսության պարտադիր պետական ապահովագրության համակարգի ներդրմամբ։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին հարցում եմ արել, թե որ թվականին է նախատեսված Հայաստանում ներդնել գյուղատնտեսության պարտադիր ապահովագրություն։ Նախարարությունից պատասխանել են․ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Դիվերսիֆիկացում եւ ռիսկերի կառավարում» սկզբունքում եւ «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը եւ արդյունավետությունը» առաջնահերթությունում   կարեւորվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը։ 2019 թվականից մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական աջակցության փորձնական ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը եւ ամբողջական համակարգի ներդրումը։ Փորձնական ծրագիրը դեռեւս իրականացվում է, հանրապետության ընդհանուր տարածքում գյուղատնտեսական պարտադիր ապահովագրության ներդրման ժամկետները դեռեւս հստակ չեն»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image