Իրավունք

Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք. մանրամասներ

Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք. մանրամասներ

Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ Սուրբ Աննա եկեղեցու դեպքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանքը դատախազը վերացրել է։ Մինչ այդ, հիշեցնենք, փաստաբաններն էին նման միջնորդություն ներկայացրել դատախազին, որը մերժվել էր։

«Հրապարակ»-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ դատախազը նման որոշում կայացրեց, Գլխավոր դատախազությունից փոխանցում են.

«Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image