«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խփել է Անգլիական Պրեմիեր լիգայում իր 100-րդ գոլը՝ առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ֆուլհեմի» հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Քսանհինգամյա մարզիկն այդ ցուցանիշին հասել է բոլորից ավելի շուտ՝ ԱՊԼ պատմության մեջ։ Դրա համար նրան պահանջվել է 111 մարզական հանդիպում։
Երկրորդ տեղում «Նյուքասլի» հարջակվող Ալան Շիրերն է, ով 125 հանդիպման ընթացքում է կարողացել հարյուր գոլ խփել։ Երրորդ տեղում «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Հարի Քեյնն է, ով 142 հանդիպման ընթացքում է կարողացել խփել 100 գոլ։ Հիշեցնենք, որ Հոլանդը «Սթիիի» կազմում է տեղափոխվել 22 թվականի ամռանը։ Նրա եւ «Ման Սիթիի» գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը 2034 թվականի ամառն է։ Նշենք, որ Հոլանդի շուկայական արժեքը ըստ Transfermarkt-ի, կազմում է 180 միլիոն եվրո։