Միջազգային

Ուկրաինան հարձակվել է Մոսկվայի վրա․ սարսափելի հետևանքներ կան

Ուկրաինան հարձակվել է Մոսկվայի վրա․ սարսափելի հետևանքներ կան

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի ռազմական և ռազմավարական օբյեկտների վրա:

Նախնական թիրախ է դարձել Նարո-Ֆոմինսկի Նարա արտադրական և լոգիստիկ համալիրը, որը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը մայրաքաղաքին մոտենալիս խոցել են 28 անօդաչու թռչող սարք, որոնցից 11-ը խփվել է առավոտյան:

Տեղի բնակիչները հայտնել են Նարո-Ֆոմինսկում և շրջակա տարածքում գիշերը տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին:

Նախնական տեղեկությունների համաձայն, հարձակման թիրախ կարող էր լինել ռուսական ռազմական ռեսուրսների պահեստավորման և բաշխման համար օգտագործվող ռազմական լոգիստիկ համալիրը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image