Թուրքական TRT World հեռուստաալիքը եթերից հեռացրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է հանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վիրավորական գրառում կրող շապիկը։
Այս մասին պատգամավորը գրել է իր Telegram ալիքում։
Փ
«Նախ ինձ խնդրեցին փոխել մարզաշապիկը։ Ես հրաժարվեցի։ Հետո սկսեցին պնդել, համոզել: Պատասխանս պարզ էր՝ կամ ես եթեր եմ գնում այնպես, ինչպես կա, կամ ընդհանրապես եթեր չեմ գնում: Եթե դա ձեզ հարիր չէ, հրաժարվե՛ք: Արդյո՞ւնքը: Եթերին միացումը չեղարկվել է»,- գրել է նա։