Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Նոր օլիգարխ է հայտնվել հայկական երկնակամարում

«Հրապարակ». Նոր օլիգարխ է հայտնվել հայկական երկնակամարում

Շվեդիայի քաղաքացի Գեւորգ Նալբանդյանը ձեռք է բերել ՀՀ խոշորագույն ծխախոտի գործարանը՝ «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ-ն: Զանգահարեցինք «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ՝ ճշտելու լուրի իսկությունը: «Իհարկե, սեփականատերն ինքն է»,- պատասխանցին մեզ, սակայն այլ հարցեր չցանկացան լսել: Գեւորգ Նալբանդյանը, հիշեցնենք, հայկական «Hayways» ավիաընկերության սեփականատերն է: 

Համացանցում բացակայում է Գեւորգ Նալբանդյանի լուսանկարը, չնայած նա Հայաստանի մեծահարուստներից է: Նալբանդյանի անձն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ նրա անվտանգության համակարգը ղեկավարում է ԱԱԾ տնօրենի` 2003-2010 թթ․ տեղակալ Արմեն Դարբինյանը:

Ի դեպ, կառավարությունը 24 թ. հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «Արմենիան Տոբակո Քոմպանիին»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image