Քաղաքականություն

«Հրապարակ»․ Իշխանությանն ամենաշատը նյարդայնացնում է, որ քարոզչական դաշտում իրենք պարտվում են

«Հրապարակ»․ Իշխանությանն ամենաշատը նյարդայնացնում է, որ քարոզչական դաշտում իրենք պարտվում են

ՔՊ-ական իշխանությունը շարունակ կեղծ օրակարգեր է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով ընդդիմությանը եւ Եկեղեցուն։ Ասենք, ընդդիմադիր որեւէ գործչի մի հայտարարություն, լեզվի անզգույշ սայթաքում, որեւէ անկարեւոր վրիպակ կարող են պատրվակ դառնալ, որ ՔՊ-ի «ստատուսչիները» կազմակերպված գործի անցնեն, ֆեյքերը հարյուրավոր մեկնաբանություններով տպավորություն ստեղծեն, թե «աշխարհը շրջվել է», եւ դա արվում է ընդդիմությանը վարկաբեկելու, նրա հանրային վստահության մակարդակը նվազեցնելու նպատակով: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին ո՛չ երկրի անվտանգությունն է հետաքրքրում, ո՛չ տնտեսական վիճակը, ո՛չ հայ ռազմագերիները, որոնք Բաքվում խոշտանգվում են, փոխարենը՝ խիստ մտահոգված են Սամվել Կարապետյանի աճող վարկանիշով եւ մեծ աղմուկ են բարձրացրել, որ նրա ինչ-որ թիմակից Գյումրին գյուղ է անվանել, կամ Կարապետյանի որդին կանանց բավարարվածության եւ սեքսի նախարարություն ստեղծելու թեմայով կատակներ է արել եթերում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին «Հրապարակը» հարցրեց` ինչո՞ւ են իշխանությունները մանրուքները, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լուն ուղտ դարձնում», իսկ բովանդակային հարցերի, լուրջ թեմաների շուրջ՝ ոչ մի բանավեճ ու քննարկում։

«Օրինակ` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է տնտեսական հինգ կետ, առաջարկում է քննարկումներ դրա շուրջ, իսկ դու այդ ամենի շուրջ արգումենտներ չես կարողանում դնել, ապա պետք է փորձես շեղել հանրությանն ինչ-որ թեմաների շուրջ, որոնք կենցաղային են, պարզունակ, զգացմունքային, միեւնույն ժամանակ՝ չունեն որեւիցե էական նշանակություն ու ասելիք: Ընդհանրապես, օրվա իշխանությունների մարտավարությունը շատ պարզ է, փորձում են նման թեմաներով օրակարգ լցնել եւ դրանք փորձում են դարձնել մամուլի օրվա թոփ վերնագիր: Նրանց համար նշանակություն չունի՝ այդ ամենը դրակա՞ն է ընկալվում, թե՞ բացասական, այն ծիծաղելի՞ է, թե՞ տխուր, նրանց համար էականն այն է, որ իրենց լցրած օրակարգով սպիտակ աղմուկ ստեղծեն: Սպիտակ աղմուկով փորձում են այնպես անել, որպեսզի որեւէ մեկի խոսքը, ասելիքը լսելի չդառնա, փոխարենը՝ իրենց ասելիքը դառնա օրվա թրենդը: Սա է խնդիրը, եւ հենց դա է պատճառը, որ վերցնում են ամենաոչնշանակալից թեմաները, այդ թվում` կոնտեքստից կտրված: Խոսեցիք սեքսի նախարարության մասին: Իշխանություններն այնքան պրոպագանդեցին դա, որ ես ստիպված նստեցի եւ դիտեցի, պարզվեց` Սարգիս Կարապետյանն անգամ նման բան չի էլ ասել: Փոթքաստի ժամանակ է նման միտք հնչել, եւ ինքն ուղղակի շարունակել է այն: Նույն՝ Գյումրիի հետ կապված եւս՝ վրիպումը կտրում են կոնտեքստից եւ շեշտադրումներ անում: Իրականում, այս ամենը նաեւ ցույց է տալիս, որ նախընտրական կոմպանիան լինելու է թեժ, այդ թվում՝ օգտագործվելու են տարբեր տեխնոլոգիաներ՝ կապված էլեմենտար մոնտաժի հետ: Կոնտեքստից մի բան կտրում ես, մի հատ էլ արհեստական բանականության շնորհիվ մի բան ավելացնում, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում: Իշխանությունները կարեւորում են ինֆորմացիան առաջինը դաշտ նետելու հանգամանքը, քանի որ այն միշտ շատ ավելի լավ է աշխատում, քան հետո ասված հերքումները: Կարող ես կեղծ ինֆորմացիա տարածել, սակայն երբ հետո հնչում է ճշմարտությունը, այն չի ունենում այն ազդեցությունը, ինչ ունենում է տվյալ կեղծ տեղեկությունը: Նրանք խաղում են մարդկանց զգացմունքների վրա: Մի ժամանակ կանանց իրավունքների վրա էին խաղում, հիմա՝ գյումրեցիների էմոցիաների հետ, բայց այս ամենը ցույց է տալիս, որ պետք է զգույշ գործել, որպեսզի շանս չտաս այս մարդկանց, որ անգամ կոնտեքստից քո խոսքը կտրեն: Այս մարդկանց բովանդակայինը հետաքրքիր չէ, որտեղ կա բովանդակություն, այնտեղ Փաշինյանը պարտված է: Ինչու․ որովհետեւ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, խոստումներ տալու, ծրագրեր ներկայացնելու համար չէ: Իշխանությունը հաշվետվություն ներկայացնողի դերում է, այլ ոչ թե նորից մի քանի տարի ժամանակ խնդրողի: Նման բան կարող է անել ընդդիմությունը: Օրինակ` նույն ընդդիմադիրները խոսում են 300 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, դեղորայքի գները մատչելի դարձնելու մասին եւ այլն: Իշխանությունը պետք է խոսի, թե այս 8 տարիների ընթացքում ինչ է արել: Էկոնոմիկայի նախարարը խոսում է ՀՆԱ-ի բարձրացման մասին, սակայն տնտեսագետներն անմիջապես արձագանքում են, որ դա ուկրաինական պատերազմի արդյունքն է: Իշխանություններին ամենաշատը նյարդայնացնում է, որ քարոզչական դաշտում իրենք պարտվում են: Սովոր են, որ պետք է միշտ լինեն առջեւում, սակայն այժմ նրանք ստվերված են, ինչը շատ ծանր են տանում»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image