Քաղաքականություն

Սրանք, իհարկե, Մայա Պլիսեցկայա չեն, բայց սա մեռնող կարապի վերջին պարն է

Սրանք, իհարկե, Մայա Պլիսեցկայա չեն, բայց սա մեռնող կարապի վերջին պարն է

Գլխուղեղի դաշնակիզմի հերթական դրսևորումը: նման վերնագրով հրապարակում է արել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Հատված գրառումից․«Ուրեմն ոմանք մեղադրում են մեզ, վարչապետին, որ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովին ենք հրավիրել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին այն պատճառով, որ նա պրո-ադրբեջանական գործիչ է և նաև, որ Սլովակիան նրա կառավարման մի հատվածում Ադրբեջանին է վաճառել զենք և զինամթերք: Ու մեզ ոմանք մեղադրում են, որ «դիվանագիտությունն ու ռեալպոլիտիկն էլ պիտի հիմնված լինեն ազգային արժանապատվության վրա»: 

Սա միանշանակ գլխուղեղի մտածելու ընդունակության խորը խանգարման ախտորոշում է, ժողովրդի լեզվով ասած` ԴԻԱԳՆՈԶ:

Դեռ մի կողմ, որ Ադրբեջանին միլիարդների զենք վաճառած Ռուսաստանի ու Բելառուսի հետ շփվելիս երբեք չենք լսի «ազգային արժանապատվությունը» պահելու կոչեր, որովհետև դա էլ արդեն ուրիշ ախտորոշում է, որը կոչվում է` ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, բայց ասենք ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, թե ինչու է Սլովակիան Ադրբեջանին զենք վաճառել կամ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին բաց թողել: Կարո՞ղ է պատճառը եղել է այն, որ այդ երկրների ու կառավարությունների հետ լավ չեն աշխատել մեր երկրի երբեմնի կառավարությունները, «ազգային արժանապատվությամբ» համեմված քթները վերև ցցած մտածել են, որ մեծ եղբայրը իրենց փոխարեն ամեն-ամեն ինչ կանի, իսկ նրանք էլ այդ ընթացքում կարող են «ազգային արժանապատվության» կենացներ խմել: Ու հիմա, երբ մենք փորձում ենք ուղղել երբեմնի սխալները և նման երկրների հետ հարաբերություններ կառուցել, որպեսզի կառավարենք նրանց կողմից դեպի մեզ ուղղված ռիսկերը և դարձնենք մեզ դաշնակիցներ այս կամ այն հարցում, ոմանք կրկին «ազգային արժանապատվություն» են խաղում:

Գլխուղեղի դաշնակիզմը հիրավի անբուժելի և շատ ծանր ախտորոշում է»:

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ թվում է, թե երկու օրից գարունն ավարտվելու է և գարնանային շատ ակտիվ սրացումները, որ մենք տեսնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա տարբեր անդամների մոտ, բացարձակապես հոգեբանական որևէ բացատրություն չունեն:

«Մանկական դագաղների դալալը, ով հիշում եք՝ գրառում էր արել, որ եթե իմանայի, որ մանկական դագաղների բիզնեսն այդքան լավ բան է՝ դրանով կզբաղվեի, կորոնավիրուսի պատասխանատուն, որ դեռ լրջագույն հարցերի պատասխան պիտի տա՝ կորոնավիրուսի հետ կապված, այդ շուլալած, պարտակած քրեական-կիսաքրեական գործերն անպայմանորեն բացվելու են և մենք պատասխան կստանանք: Ու այս մարդը Ազգային Ժողովի ամբիոնից հայհոյում է՝ մերը, տերը, լավը, այսօր էլ վուլգար բառապաշարով գնահատական է տալիս քաղաքական օպոնենտներին՝ ուղեղի դաշնակիզմ և այլն, խոսում է այն մասին, որ պետք է լավ աշխատել նույնիսկ այն երկրների հետ, որտեղից ռիսկեր կան՝ նկատի ունենալով հային գլխատած Ռամիլ Սաֆարովին, ում Հունգարիան սկուտեղի վրա հանձնեց Ադրբեջանին և չմեղադրել այս երկրներին: Հիմա ես ուզում եմ կոնտր հարցադրում անել՝ միգուցե պետք էր նաև լավ աշխատել Ռուսաստանի՞ հետ, հետո Ռուսաստանին չմեղադրել Արցախը հանձնելու կամ Արցախի էթնիկ զտման ժամանակ ռուս խաղաղապահների անգործության մեջ»,-ասաց Զոհրաբյանը:

Մեր զրուցակիցը շեշտում է՝ երբ նայում ենք, թե ինչպես հաբրգածությունը, բեսպրեդելն ու հղփացածությունը կործանեց Հին Հռոմը, տեսնում ենք, որ այս իշխանությունն այնքան է հաբրգել, այնքան է կորցրել իր ադեկվատվությունն ու ռեալությունը, այնքան չի տիրապետում իրավիճակին, ինչպես ժամանակին հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էր նմանօրինակ հարցադրում ներկայացնում նախկին իշխանություններին, որ հայտնվել է անբարոյականության գծից անդին:

«Ես շատ հանգիստ եմ հիմա նայում այս երևույթներին, ինչի՞ համար՝ ոչ թե որ այլևս իմունիտետ ունենք սրանց անբարոյականությանը, այլ որովհետև ես շատ լավ գիտեմ, որ սրանք, իհարկե, Մայա Պլիսեցկայա չեն, բայց սա մեռնող կարապի վերջին պարն է: Սա միանշանակ է, որովհետև այս իշխանությունն անցել է բոլոր թույլատրելի կարմիր գծերը, անցել է անդառնալիության կետը և ինքն իր ձեռքով, իրենց պահվածքով, էլ չեմ խոսում՝ իրենց անգործունակությամբ բոլոր ոլորտներում, այս հաբրգածությամբ, որով իրենք այսօր դժոխային ատելության հիմնական կրողներ են, իր ձեռքով սրընթաց մոտեցնում է իր վախճանը»:

Մեր դիտարկմանը, որ ընդամենը երեք օր առաջ ինչ զեղումներ եղան Լավրովի՝ Հայաստան այցի ժամանակ, Զոհրաբյանն ասաց՝ տեսանք, թե ինչպես էր Արարատ Միրզոյանը «փչացած պլաստնիկայի նման» հազար անգամ Լավրովի կողքը կանգնած կրկնում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել և որ նման բանակցություններ չեն գնում: Նիկոլ Փաշինյանն էլ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ ինքը շատ գոհ է հայ-ռուսական հարաբերություններից և հայ-ռուսական հարաբերությունները նոր ֆորմատի կարիք չունեն:

«Այսինքն, այս մարդիկ, ովքեր առիթը բաց չեն թողնում Ռուսաստանին մեջքին և հետույքին քացիներ տալ, Ռուսաստանի ներկայացուցչի ներկայությամբ դառնում են կուռկուռի ձագ: Մենք այդ ամեն ինչը տեսել ենք և ես դրա համար եմ ասում, այն, ինչ հիմա կատարվում է, սա մեռնող, կործանվող իշխանության վերջին քացիներն է՝ քացիներին պետք է ուղղակիորեն կողքից նայել՝ վերջում էլ ասել օղորմի»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image