Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր սերնդի «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները, որոնք մեծ շուքով ներկայացրեց այն ժամանակ դեռ քաղաքապետ Հայկ Մարությանը, շարունակում են իրենց «գազելավարի» պահել։ Այսինքն՝ հաճախակի խափանվում են, իրենց չեն արդարացնում։ Վարորդները դժգոհում են հիմնականում փոխանցման տուփից, որը չի դիմանում ծանրաբեռնված շահագործմանը և շարքից դւորս են գալիս։
Երևանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղյակ է, որ նոր «Գազելների» հետ կապված խնդիրներ կան, այդ թվում՝ փոխանցման տուփերի հետ։
«Էս պահի դրությամբ մենք շահագործում ենք, էս պահին մոտ տասնըքանի միավոր «Գազել» կա, որոնք որ ունեն Ձեր նշած խնդիրները, պարբերաբար փորձում ենք լուծումներ տալ, դրանք դեռ երաշխիքային ժամկետի մեջ է, եթե պարտավորությունները չկատարեն, պարզապես պետք է երաշխիքները քաշենք ու վերանորոգենք էդ «Գազելները»՝ որպես այդպիսին»,-ասաց քաղաքապետը։