Հասարակություն

Արդյոք ֆրուկտոզան կարող է առաջացնել ճարպակալում․ սննդաբան 

Արդյոք ֆրուկտոզան կարող է առաջացնել ճարպակալում․ սննդաբան 

Daily Mail-ը գրում է, որ առողջ սննդակարգի մասնագետ Մայքլ Մյուսլիի տեսության համաձայն, սննդի մեջ չափազանց մեծ քանակությամբ ֆրուկտոզայի կիրառությունը կարող է հանգեցնել ճարպակալման։ Ըստ նրա, շատ մարդիկ գիտեն այն մասին, որ սննդակարգում շաքարի ավելցուկը հանգեցնում է ավելորդ քաշի։ Այնուհանդերձ, շատերն ինչպես հարկն է  հաշվի չեն առնում, որ ֆրուկտոզայի ավելցուկը եւս կարող է հանգեցնել ճարպակալման։

Ընդունված է կարծել, որ մոնոսախարիդ ֆրուկտոզան օգտակար է, քանի որ մարդու արյան մեջ շաքարի պարունակությունը չի բարձրացնում այնքան շեշտակի կերպով, ինչպես գլյուկոզան։ Շատ մարդիկ, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, խորհուրդ են տալիս սննդակարգում գլյուկոզան փոխարինել ֆրուկտոզայով։ Սակայն Մյուսլին կարծում է, որ այստեղ պետք է զգուշավորություն ցուցաբերել, քանի որ վերջինիս չափազանց շատ կիրառումը սննդակարգում կարող է բավականին վատ հետեւանքների հանգեցնել, ինչպես օրինակ՝ շատակերություն առաջացնել, կորցնել ախորժակի վերահսկողությունը։ Մյուսլին նշում է, որ ֆրուկտոզայի ավելցուկը օրգանիզմում կարող է ճնշել ադենոզինտրիֆոսֆատի ձեւավորմանը, որը բջիջները օգտագործում են որպես էներգիայի հիմնական աղբյուր (նշենք, որ սնունդը սովորաբար մարսվում է եւ յուրացվում աղիներում, իսկ հետո արդեն տրանսֆորմացվում է ադենոզինտրիֆոսֆատի)։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image