Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա. փոփոխություններ դիվանագիտական ոլորտում

«Հրապարակ». Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա. փոփոխություններ դիվանագիտական ոլորտում

Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․-ից։

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014 թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, ով 2013-2018թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր եւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից եւ խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա։   

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image