Քաղաքականություն

Տեսա՞ք՝ ոնց կինը ապտակեց, Մակրոնն անգամ իր կնոջից չի կարողանում պաշտպանվել, ուր մնաց Հայաստանը պաշտպանի

Տեսա՞ք՝ ոնց կինը ապտակեց, Մակրոնն անգամ իր կնոջից չի կարողանում պաշտպանվել, ուր մնաց Հայաստանը պաշտպանի

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել-Բարոն Հայաստանում է: Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ վարչապետի հետ: Նրա այցը ողջունում էին եվրոպամետ մի խումբ գործիչներ, որոնք ԱԳՆ-ի դիմաց իրենց երախտագիտությունն էին հայտնում բարեկամական երկրի նախարարին` Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի համար: Սակայն կային նաեւ մարդիկ, որոնք` ի նշան բողոքի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ էին բողոքի ակցիա անում։ Սա էլ Հայաստանի` ռուսամետների շրջանակն էր: 

«Սա բողոքի ակցիա է՝ Ֆրանսիայի կողմից վարվող քաղաքականության դեմ։ Ֆրանսիայի հովանու ներքո 2022թ․-ին Եվրոպայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ընդ որում՝ Ֆրանսիան չառաջարկեց որեւէ լուծում, որով Արցախի կարգավիճակի հարցը կմնար գոնե օդում կախված, չէր փակվի։ Ֆրանսիայի իշխանության հովանու ներքո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Եթե իրենք այդքան մտահոգ էին հայ ժողովրդի եւ արցախահայության ճակատագրով, ապա կարող էին այնպիսի լուծում առաջարկել, որն օրինակ Ռուսաստանի լուծումից ավելի լավը կլիներ, նոյեմբերի 9-ի հայտարարությունից ավելի լավը կլիներ»,-մեզ հետ զրույցում ասաց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանում արեւմտամետ ուժերը «շնորհակալության» ակցիա են անում ԱԳՆ-ի մոտ, Այվազյանը նկատեց․ «Շնորհակալություն են հայտնում, որովհետեւ Արցախի հանձնումը հավաքական արեւմուտքի պլանն էր, որը հաջողությամբ իրականացվեց, իսկ այդ արեւմուտքի կողմնակիցները, որոնք ծառայում էին այդ պլանի իրագործմանը, բնականաբար պետքն է շնորհակալություն հայտնեն»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ «Հայուն հանրապետության» կուսակցությունն` իր աջակիցների հետ «Շնորհակալություն Ֆրանսիա» պաստառներով եւ երախտագիտության ակցիայով դիմավորեցին Ֆրանսիայի ԱԳ նախարարին։ Հինգ օր առաջ նույն անձինք բողոքի ակցիա էին կազմակերպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցով պայմանավորված՝ այդպես դեմ արտահայտվելով Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությանը, նրանց մեղադրելով Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու, դավաճանելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image