Մեզ հասած տեղեկության համաձայն՝ վաղը Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի կունենա Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների համատեղ նիստ:
Վերոնշված նիստին կմասնակցեն նաև Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի ԱԺ-ի մի խումբ պատգամավորներ:
Ի՞նչ է նշանակում դա ու ի՞նչ քայլեր է անում Մեծ Բրիտանիան տարածաշրջանում, մնում է գուշակել: Բայց մեկ բան ակնհայտ է՝ անգլիացիներն ակնհայտորեն ակտիվացել են տարածաշրջանում: Արդյո՞ք Մեծ Բրիտանիան կընդունի արցախցիների անկախ ու ազատ ապրելու բնական իրավունքը: