Երանի՝ նորից ունենայի կանաչ տոնածառ , իսկ տոնածառի կողքին քեզ էլի համոզելով նկարեի : Երանի՝ էլի շուտ գայիր իմ հետեվից, որ միասին դիմավորեինք Նոր տարին ։ Երանի՝ մեր տան սեղանի շուրջ երբեք աթոռ բաց չմնար: Ի՞նչ նոր տարի, Նոր տարիներս էլ ինձ պետք չեն, ես հինն եմ ուզում ։ Էս տարին ինձանից շատ բան խլեց, խլեց իմ ամենաթանկին։ Ես առանց քեզ օրեր եմ անցկացնում, բայց չեմ ուզում՝ էդ օրերը դառնան տարի։ Ես Նոր տարուն սպասել եմ էն ժամանակ, երբ դու մեր հետ էիր։ Հիշում եմ, թե անցած տարի ոնց էինք պատրաստվում։ Ու զգում եմ՝ ոնց ենք հիմա բոլորս իրար կողք կողքի նստած նայում սեղանի մի կողմում դատարկ մնացած աթոռին։ Ման ենք գալիս քեզ, մոլորվել ենք, սենյակից սենյակ ենք գնում , որ մեկս մյուսի աչքերին չնայի ու հանկարծ չկարողանալով զսպել մեզ՝ սկսենք լացել ։ Նայում ենք ու հասկանում, որ դատարկ ենք մնացել առանց քեզ։ Քո բացը անսահման է ։ Հիմա ավելի շատ, քան երբևե զգում եմ քո կարիքը, ախպե՛րս։ Գու՛գ, չեմ ուզում հավատամ, որ հիմա դուռը չես բացելու , իրար հետ չենք գնալու ձյան մեջ երեխեքի նվերները ման գալու։ Գիտես՝ ինչքան երազանք մնացին հեռվում ։ Մնացի մոլորված էս մեծ ու փուչ աշխարհում ։ Էնքան բան ունեմ քեզ պատմելու , էնքան շատ կարոտ ունեմ քեզ տալու ։ Հավերժ Փառք քեզ:
Գուրգեն Միրզոյանի եղբայր՝ Արայիկ
Հ.Գ. Գուրգեն Միրզոյանը Ծնվել է 1990 թ. մայիսի 20-ին, Էջմիածնի Այգեշատ գյուղում։ Այգեշատում բնակվելու հետ զուգահեռ ապրում էր նաև Բերձորի Կովսականում։ Պատերազմի սկսվելու օրերին գտնվել է Կովսականում և այնտեղ էլ կամավորագրվել է Արցախի ազատամարտիկների ջոկատին և մասնակցել թեժ մարտերին Ջաբրայիլի հատվածում։ Գուրգենը զոհվել է հոտեմբերի 2 -ին՝ հրետանային կրակոցից։