Այլ

Ռուսաստանում ուժեղացվում են ներքին զորքերը 

Ռուսաստանում ուժեղացվում են ներքին զորքերը 

Ռուսական իշխանությունները «Վագներ» մասնավոր զինվորական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մեկօրյա ապստամբությունից հետո սկսել է ներքին զորքերի՝ «Ռոսգվարդիայի» ուժեղացմանը ձեռնամուխ լինել։ Մասնավորապես, ՌԴ Պետդումա է ներկայացվել օրենքի նախագիծ, որով «Ռոսգվարդիային» իրավունք կտրվի ունենալու ծանր, այդ թվում նաեւ՝ ծանր ռազմական տեխնիկա։

Օրենքի նախագծի հեղինակները նշել են, որ «Ռոսգվարդիան» արդեն իսկ ունի տրանսպորտային ինքնաթիռներ, մարտական ուղղաթիռներ, զրահատրանսպորտյոներ, հրետանային առանձին միավորներ, սակայն դրանք սահմանված են որպես զինտեխնիկա։ Սա, ըստ էության, նշանակում է վերոնշյալ ապստամբությունից հետեւություններ անել, քանի որ Դոնբասից մինչեւ համարյա Մերձմոսովյան շրջան ապստամբ վագներականներն անցան մի քանի ժամում, վերահսկողություն հաստատելով Դոնի Ռոստովում, իրենց ճանապարհին լուրջ դիմադրության չհանդիպելով։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image