Այլ

Բաքվում բացասաբար են արձագանքել սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը

Բաքվում բացասաբար են արձագանքել սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը

Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելը կարող է խոչընդոտել կարգավորման գործընթացին։ Այդ մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա պնդմամբ, Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ իր դիրքորոշումը հնչեցրել է նաև Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ:

Հիշեցնենք, որ Սաֆարովայի հետ հանդիպման ժամանակ բացասական կարծիք էր հայտնել նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Հայաստանի իշխանություններին խոհուրդ տալով զերծ մնալ եվրոպական կառույցներին ներգրավվելու փորձերից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելու է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որի կազմում, ի թիվս այլ երկրների, լինելու են իրավապահներ Ֆրանսիայից և Գերմանիայից։

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image