ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում երեկ 24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը՝ մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին․ «Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում` որպես Հայաստանը ներկայացնող անդամ»։ Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է, հարցրինք գործուղման ժամկետների մասին։ «Կոմիտեն աշխատում է խորհրդապահության սկզբունքով: Կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը եւս կներկայացնի գործուղման մանրամասները»: Ուշագրավ է, որ մինչ ՀՀ ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման կոմիտեում գործուղման է, Հայաստանի իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերին, սակայն պաշտպանի կողմից, ինչպես միշտ, ձայն բարբառո հանապատի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯