Արագածոտնի թեմի ոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Հրապարակի» հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ տեղեկություն են ստացել Տեր Վրթանես քահանա Բաղալյանի վերաբերյալ։
«Մեզ տեղեկացրին, որ Տեր Վրթանեսին արդեն վիրահատել են, վիրահատությունը, փառք Տիրոջ, լավ է անցել, նույնիսկ խոսել է»,-ասաց Տեր Մանուկը։
Նա նշեց, որ մինչ այդ տեղեկություն էին ստացել, որ Տեր Վրթանեսին տարել են Սլավմեդ, իսկ հետո պիտի տեղափոխեին Իզմիրլյան ԲԿ, սակայն պարզվում է, որ Տեր Վրթանեսի վիճակն այնքան օրհասական է եղել, որ նախ տեղափոխումն է վտանգավոր եղել, և երկրորդը, շտապ ստենդավորումը խիստ շտապ պետք է արվեր, այդ պատճառով էլ վիրահատվել է հենց Էջմիածնում, իսկ թե որ բժշկական կենտրոնում է եղել վիրահատությունը, Տեր Մանկումը նշել չկարողացավ։
Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն այսօր սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց՝ Մայր Աթոռի վրա Փաշինյանի աջակիցների գրոհի և հրմշտոցի ժամանակ: