Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա

Ռուսաստանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական կյանքով։ Հայաստանի հարցերով նոր կուրատորը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ծանոթանում է իրավիճակին։ Տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա, թեեւ 1-2 ամիս առաջ էր եղել: Նախօրեի երեկոյան վերադարձել է, իսկ թե ինչ են ասել իր «ականջին» Կրեմլում, թիմին դեռ չի տեղեկացրել: Նախորդ այցից հետո նա ասուլիս հրավիրեց եւ ազդարարեց իր ակտիվանալու մասին: Ըստ լուրերի, այս անգամվա թեման եղել է իմպիչմենտի հարցը, եւ չի բացառվում, որ մոտ օրերս հայտարարություն եւ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն:

Չի բացառվում, որ Քոչարյանին հորդորել են այդ հարցում շատ կատեգորիկ չլինել եւ նրա հետ վարչապետի թեկնածուների անուններ են քննարկել։ Ի դեպ, հանդիպումն ու քննարկումը ոչ թե Կիրիենկոյի հետ է եղել, այլ Հայաստանի հարցով առավել մասնագիտացած կրեմլյան այլ պաշտոնյայի:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image