Քաղաքականություն

Կրակի դադարեցումը կախված է Եվլախի բանակցություններից 

Կրակի դադարեցումը կախված է Եվլախի բանակցություններից 

Ամերիկյան The Washington Post պարբերականը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ իրականացված վերջին ագրեսիային եւ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, գրում է, որ «եթե ԼՂ-ում կրակի դադարեցումը կայանա, ապա այն կարող է կանխել նոր արյունալի հակամարտությունը՝ անկայուն, սակայն Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Թուրքիայի համար կարեւոր ռեգիոնում»։

Պարբերականը նշում է, որ Արեւմուտքի համար ռեգիոնը չափազանց կարեւոր է, հաշվի առնելով Ադրբեջանի  նավթի եւ գազի պաշարները, որոնք հատկապես արժեքավոր են դառնում արեւմտյան երկրների համար՝ ռուսական էներգակիրներից հրաժարման ֆոնին։ Ամերիկյան պարբերականը նկատում է, որ կրակի դադարեցման հաջողությունը կախված է լինելու Եվլախում այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ տեղի հայության ներկայացուցիչների միջեւ ընթանալիք բանակցություններից։

«Ռուսաստանը, որն ունի կապեր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ձգտում է պահպանել խաղաղարարի իր դերակատարությունը։ Սակայն ամուր խաղաղության հասնելու Մոսկվայի դերակատարությունն այնքան էլ հաջող չի ընթանում։ Ռուս խաղաղապահները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից երկրամասի եւ Հայաստանի միջեւ միակ կապող ճանապարհի արգելափակումը։ Ավելին, վերսկսելով գրոհը ԼՂ վրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամենայն հավանականությամբ հաշվի է առել այն, որ բարենպաստ ժամանակ է իր համար նման գործողություն իրականացնելու համար, քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով։ Եւ մյուս կողմից, Բաքվի նշանակությունը Արեւմուտքի համար, որպես էներգամատակարար, նկատելիորեն աճել է»,- ասված է ամերիկյան պարբերականի հրապարակման մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image