44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 13-ին, գրավոր նամակ է ուղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին և հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։
Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, օրերս Հանրայինի եթերում ասել էր, որ հնարավոր է Շահրամանյանին հրավիրեն հանձնաժողով: Հանձնաժողովի գործունեության ժամկետին դեռ 1 ամիս կա։ Մինչդեռ պատերազմի ժամանակ Շահրամանյանը եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի, զբոսաշրջության նախարարը եւ կապ չի ունեցել ռազմաճակատի հետ:
Քոչարյանն անուղղակիորեն խոստովանել է, որ Շահրամանյանի հարցաքննությունը հանձնաժողովի գործառույթներից դուրս է․ «Պարոն Շահրամանյանին արժե որոշ հարցեր ուղղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչվում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլյացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են»։