Քաղաքականություն

Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է 

Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է 

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկել է Գորիս եւ պահանջել, որ զինված ուժերը Գորիսից եւ Մեղրիից հետ գնան՝ թողնելով Կովսականի (Զանգելան) եւ Սանասարի (Կուբաթլու) դիրքերն Ադրբեջանին: 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Արթուր Սարգսյանի այս բացահայտումը եւս մեկ անգամ հաստատեց, որ Փաշինյանն ու նրա պաշտպանության նախարարն ամեն ինչ արել են, որ Ադրբեջանը հնարավորինս շահած դուրս կա պատերազմից: «Մեզ մոտ մտահոգություն է առաջանում, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաներն ասում էին, որ բոլորը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ էլ նշված չէ, թե մենք ինչու պետք է հետ գանք։ Նախարարին էլ ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը հինգին բոլորդ պետք է հետ գաք։ Մայիսի 23-ից մինչեւ հունիսի 8-ը եղել եմ Իշխանասարում, իմ ավագանու ընկերների, համայնքապետերի հետ սահմանի պաշտպանություն ենք իրականացրել։ Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սեւ լճից վերեւ՝ Իշխանասարի հատվածում»,- ասել է Արթուր Սարգսյանը: 

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին, որն այդ պաշտոնին հրաժեշտ է տվել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց, մի քանի հարց ուղղեցինք: 

- Արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսվա՞ծ էր նման բան, որ մեր ուժերը գնան սահմաններից: 

- Այո: Ամսի 9-ին ստորագրված փաստաթղթում ամեն ինչ գրված է եղել: Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում ու այսօր շահարկում են, ես չեմ հասկանում: Այն ժամանակ, երբ ես կարդացի այդ փաստաթուղթը, ինձ համար պարզ էր, որ այդ դիրքերից դուրս ենք գալու: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միայն կանգնելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին: Ուրիշ տեղ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չի ունենալու: 

- Մեղրիի ու Գորիսի դիրքերի մասին չէ՞ խոսքը, Հայաստանի Հանրապետության սահմանի: 

- Հիմա ես իմ բարբառո՞վ խոսեմ, թե՞ Նիկոլի: Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է: 

- Փաստաթղթում գրված է, որ բոլոր ուժերը մնալու են այնտեղ, որտեղ որ կանգնած էին, երբ ավարտվեց պատերազմը: 

- Դրան հաջորդող կետ կա: Այնտեղ գրված է, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը զուգահեռ, հայկական զինված ուժերը դուրս են բերվում: Այն, ինչ արվել է, համապատասխանել է նոյեմբերի 9-ի փաստաթղթին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image