Ամիօ բանկը զարգացնում է մարդակենտրոն և ճկուն (agile) աշխատանքային մշակույթ՝ ներդնելով
ժամանակակից լուծումներ ուսուցման, զարգացման և կատարողականի կառավարման ոլորտներում։
Ամիօն իրագործում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրեր․
● Amio Base ծրագրի շրջանակում բանկի նոր աշխատակիցները ստանում են հաստիքի համար
անհրաժեշտ բոլոր գիտելիքները։
● Amio Academy առցանց ուսումնական հարթակը հնարավորություն է տալիս աշխատակիցներին
կրթվել առցանց՝ իրենց հարմար ժամանակ։
● Amio LeadUP առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է բանկի միջին և բարձր
օղակի ղեկավարների համար, ծրագրի նպատակն է առաջնորդության մշակույթի ամրապնդումն ու
ղեկավարման կարողությունների զարգացումը։
Ամիօ բանկում աշխատակիցները մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային
կոնֆերանսների։ Բանկում զարգացած է նաև ներքին ուսուցման մշակույթը, որի շրջանակում հենց բանկի
աշխատակիցներն են գիտելիքներով կիսվում գործընկերների հետ։
Ամիօն թիմի մոտիվացվածության և արդյունավետության համար մշակել է նաև Կատարողականի
կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս սահմանել հստակ անհատական նպատակներ և
ապահովել արդյունքների ու կարողունակությունների թափանցիկ գնահատում յուրաքանչյուր աշխատակցի
համար։
Ամիօ բանկի աշխատակիցները ստանում են նաև առավելությունների փաթեթ, որում ներառված են․
● առողջության ապահովագրություն,
● տարբեր առիթների համար ֆինանսական աջակցություն,
● ճկուն աշխատանքային գրաֆիկ,
● բոնուսային համակարգ։
Ամիօում կրթական և կատարողականի կառավարման համակարգերը կառուցված են բանկի հիմնարար
արժեքների՝ մարդակենտրոնության, ազնվության և շարունակական զարգացման վրա։ Այս մոտեցումը
նպաստում է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ աշխատակիցների աճն ու մասնագիտական
զարգացումը հաջողության կարևոր նախադրյալներ են։
Ծանոթացեք Ամիօ բանկի թափուր հաստիքներին այստեղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20
amiobank.am