Քաղաքականություն

Կարեն Սարուխանյանից գոհ են մարզի ՔՊ-ականները

Կարեն Սարուխանյանից գոհ են մարզի ՔՊ-ականները

Հունիսի մեկին՝ շաբաթ, Սրբազանի Գյումրի այցի օրը, hraparak-ը ֆիքսել էր, թե ինչպես են ՔՊ-ականները հավաքվել  Գյումրու տարածքային գրասենյակի առաջ եւ ինչ-որ հանդիպում են նախատեսում։ Երբ հետաքրքրվեցինք, հրաժարվեցին մեկնաբանել՝ ասելով միայն, թե հենց այնպես հավաքվել են։

Մինչդեռ պարզեցինք, որ խորհրդակցության են։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ խորհրդակցությունը վերաբերվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի և վերահսկողի ընտրություններին։

Ըստ կուսակցության կանոնադրության և ընտրական կարգի համաձայն կարող է երբեմն փոփոխության ենթարկվել, եթե խորհրդի անդամները որոշեն նախագահին փոխեն։

Հիշեցնենք, որ դեռ 2021թ-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությամբ խորհրդի նախագահ էր ընտրվել Կարեն Սարուխանյանը, իսկ Էմմա Պալյանը՝ խորհրդի քարտուղար։ Մեր տեղեկություններով ՔՊ-ականները խորհրդակցել եւ որոշել են կրկին առաջադրել  Սարուխանյանին այդ պաշտոնում՝ համարելով, որ նա լավագույն նվիրյալ ՔՊ-ականն է Գյումրիում

Իսկ ահա արդեն հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։

«Ով պիտի փոխարիներ Սարուխանյանին, մենք բոլորս էլ գիտենք, որ նա բանիմաց, գործը գլուխ հանող քաղաքական գործիչ է»,-ասաց ՔՊ-ական մեր զրուցակիցը՝ պնդելով, որ Սարուխանյանի գործունեությունից ոչ միայն գոհ են մարզի ՔՊ-ականները, նաև՝ կուսակցության  վերնախավը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image