Այլ

Ուրա՞խ չեք, որ մի լավ տղա քաղաքապետ չընտրվեց ու մյուսների օրը չընկավ․․․

Ուրա՞խ չեք, որ մի լավ տղա քաղաքապետ չընտրվեց ու մյուսների օրը չընկավ․․․

Փաշինյանի այսպես կոչված «շնորհավորական» գրառումը, որտեղ նա ՔՊ-ի Էջմիածնի հաղթանակը ներկայացնում է որպես «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացի» մաս, ոչ միայն քաղաքականապես անպատասխանատու է, այլև  վիրավորանք հանրության զգայունության նկատմամբ։

Առավել ևս՝ երբ հանրությունը շատ լավ տեսավ, թե ինչպես էր այս «հաղթանակը» ապահովվում։ Քաղաքում լույսերը հանգցնելը, պետական ողջ ռեսուրսի ակտիվ օգտագործումը, վարչական ու տեղեկատվական ճնշումները այն ֆոնն էին, որոնց վրա ձևավորվեց այս «հատուկ նշանակության հաղթանակը», որով պիտի իրագործի Ադրբեջանի վերջին իղձը։  Հենց դրա համար է, որ  Փաշինյանի գրառումը ցինիկ է հնչում․ մարդիկ տեսան, թե ինչ մեթոդներով է ապահովվել արդյունքը, իսկ իշխանությունը չի ամաչում ու դա ներկայացնում է որպես «Եկեղեցուց   ազատելու» գործողություն։
Նման ձևակերպումը քաղաքացիական ընտրությունները դարձնում է կրոնական-եկեղեցական ոլորտ ներխուժող գործիք,  հանրության  կամքի նկատմամբ արհամարհանք։ Սա վտանգավոր մոտեցում է, որը քաղաքական պայքարը վերածում է է որպես «սուրբ պատերազմ» Եկեղեցու դեմ։

Հասարակությունն արդարացիորեն վատ է արձագանքում․ մարդկանց ձայները օգտագործվում են ոչ թե քաղաքացիական, սոցիալական կամ համայնքային խնդիրներ լուծելու համար, այլ եկեղեցու շուրջ քաղաքական հաշվեհարդար ներկայացնելու։ Ավելին՝ Փաշինյանը չի՞ գիտակցում, որ իր ամբողջ թիմը 2018-ին ընտրվեց հենց իր հեղինակության հաշվին։ Իսկ հիմա, Էջմիածնի քարոզարշավի ժամանակ, նա նույնիսկ քաղաք չմտավ՝ պարզ պատճառով․ իր ներկայությունը կարող էր վնասել ՔՊ թեկնածուին։ Եվ այդ «փրկարար բացակայությունն» այսօր մատուցվում է որպես հաղթանակ։ Դրա մեջ ուրախանալու ի՞նչ կա։ Այդ փոքր դրվագում երևում է իշխանության լիակատար թշվառությունը։ Հենց այդ մի փոքրիկ դրվագի մեջ է երևում իշխանության ողջ թշվառությունը։ Հասարակությունը չի կարող և չի ուզում հանդուրժել, որ իր կամքը ներկայացվի որպես «Եկեղեցուց ազատվելու» միջոց, Իշխանությունն  ընտրական դաշտը վերածել է մութ, ճնշումներով լի տարածքի։ Քաղաքացիների ձայները արժանի են հարգանքի, ոչ թե պրոպագանդիստական շահարկման։ Ու մի կարևոր բան։ Մյուս մարզորում ընտրված քաղաքապետերը ու՞ր են։ Ուրա՞խ չեք, որ մի լավ տղա քաղաքապետ չընտրվեց ու մյուս ընտրվածների օրը չընկավ․․․Չթվարկեմ, թե որին ինչ ճանապարհով է «ոչնչացրել» Փաշինյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image