Հասարակություն

Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին: Փակ գաղտնի քվեարկությունը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 67-ը կողմ է քվեարկել։ Միջնորդության քննությանը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել։ 

Արմեն Չարչյանին ներկայացված է մեղադրանք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Ա. Չարչյանը չի ընդունե մեղադրանքը՝  որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image