Այլ

Քեզ սպանելուց վախենում էիր, բայց չվախեցար մեր երկիրը սպանելուց

Քեզ սպանելուց վախենում էիր, բայց չվախեցար մեր երկիրը սպանելուց

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերջին տարիներին միևնույն պատմությունն է կրկնում․  Նիկոլ Փաշինյանը 2019-ի Վիեննայի հանդիպման ժամանակ Ալիևին ասել է․ «Եթե ես Ղարաբաղի հարցը լուծեմ, ինձ կսպանեն»։ ՀՀ քաղաքացիների մոտ  առաջին հերթին ստեղծվում է թույլ,  վախկոտ, անպատրաստ  ղեկավարի կերպար։  Ղեկավար, որը բերվել էր Արցախի, հետագայում ՀՀ-ի հետ կապված  հարցերը լուծելու։ Ինքը դա ուզում էր, կառուցողական էր բայց չէր  կարող իրականացնել, քանի որ ենթարկվում է ներքին ճնշումների ու վախերի։ Ադրբեջանն այդ քարոզչամեքենան  օգտագործում է որպես իր կողմից  «բարի կամքի դրսևորում»։

 Հայաստանը՝ մասնավորապես Փաշինյանը, չի կարողանում քայլ անել,  քանի որ  վախենում է ռևանշիստներից։ Ալիևին Փաշինյանը տալիս է հռետորական հարց. «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»։ Նման հարց կարող է տալ այն մարդը, որն Ալիևի համար անփոխարինելի է և Ալիևը չի ուզի, որ նա սպանվի։ Սա հոգեբանական պարզ հնարք է։ Քեզ սպանելուց վախենում էիր, բայց չվախեցար մեր երկիրը սպանելուց։ 

Դրանց վրա չեմ կենտրոնանալու, ավելի առանցքային բան կա այդտեղ թաքնված։ Նիկոլ Փաշինյանը «ինձ կսպանեն» արտահայտությամբ  Ալիևից օգնություն է խնդրում՝ կոտրելու Հայաստանի դիմադրողականությունը, այն ուժերին, որոնք պահում են Արցախը, որը և առ այսօր իրականացնում է։ Փաշինյանը վախենում է ներքին ուժերից , ներքին դիմադրությունից, Ալիևն օգնում է նրան ազատվելու դիմադրողներից։ Փաստերը մեր աչքի առաջ են։ Եվ ՀՀ Երրորդ նախագահի կասկածը հիմնավորվում է, երբ ասում է, որ կասկածում եմ, որ այդ ցուցակը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

Եթե Նիկոլ Փաշինյանը զգուշանում էր, որ խաղաղության անվան տակ զիջման, հանձնման  քայլը կարող էր սպառնալիք դառնալ իր կյանքին, դա նշանակում է՝ հասարակության, բանակի և պետական ինստիտուտների մեջ  կար ուժեղ դիմադրություն, ազգային ինքնագիտակցություն և որոշակի քաղաքական կեցվածք, որը թույլ չէր տալիս իրագործելու «հանձնելու» գաղափարը։ Հենց Փաշինյանի խոսքերն են ապացուցում, որ Արցախը՝ մինչ իր իշխանության գալը,  հանձնված չէր ու նման խոսակցություն անգամ լինել չէր կարող։  «Կսպանեն ինձ» արտահայտությունը բացահայտում է երկու ճշմարտություն․
Հայաստանի ներսում  կար կենսունակ պետական և հասարակական կամք՝ Արցախի հարցում զիջում չանելու։
Փաշինյանի հետագա պնդումը, թե «Արցախը մինչ իր գալն արդեն հանձնված էր», սուտ է իր իսկ խոսքի տրամաբանությամբ։

Ու ամենակարևորը՝ իր խոսքի տրամաբանությամբ նա խոստովանում է, որ Հայաստանում  կոտրել ու շարունակում է կոտրել դիմադրության բոլոր օջախները և փաստացի տիրապետում է Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ադրբեջանին ներկայացնելու ցուցակին, որի մասին կասկածներ ունի  ՀՀ Երրորդ նախագահը։ «Կսպանեն ինձ»-ով Փաշինյանը Ալիևին թույլատրել է, որ նա դիմադրության ուժը խեղդի։ Բոլոր ձերբակալություններն ու քրեական հետապնդումները պետք է դիտարկել համատեղ այս փաթեթի մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image