Քաղաքականություն

Ի՞նչ պաշտոնի է անցնում ԱԳՆ փոխնախարարը

Ի՞նչ պաշտոնի է անցնում ԱԳՆ փոխնախարարը

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից, նա այդ պաշտոնին էր նշանակվել հեղափոխությունից հետո, 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր եւ ունի հարուստ աշխատանքային կենսագրություն։ Աշխատել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում,  Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գլխավոր խորհրդական եւ այլն։

Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել։ Հովհաննիսյանը  աշխատանքի է անցնելու «Արարատբանկում», որպես խորհրդի նախագահ։ Բանկը, հիշեցնենք, պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։

Գրիգոր Հովհաննիսյանն, ի դեպ, Բեգլարյանի սանիկն է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image