Շուրջ երկու շաբաթ թափուր մնացած Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի պաշտոնում օրերս ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երիտասարդ Աննա Գեւորգյանը, որը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանի մտերիմն է եւ թերեւս այդ առաքելության համար էլ նշանակվել է այդ պաշտոնում։ Վերահսկողության նախկին պետն Արթուր Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած այս տարվա հունվարի 31-ին։
Ավետիսյանը վերահսկողության վարչության պետ էր նշանակվել 2019 թվականի ապրիլին: Վերջինս 2018 թվականի հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին նշանակվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
