Հասարակություն

Ալիեւը Գանձասարն ու Դադիվանքն է օկուպացրել, ՔՊ-ն էլ Հովհաննավանքն ու Թալինի եկեղեցին

Ալիեւը Գանձասարն ու Դադիվանքն է օկուպացրել, ՔՊ-ն էլ Հովհաննավանքն ու Թալինի եկեղեցին

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն այսօր ոստիկանական ուժերի ուղեկցությամբ փակել էր Թալինի Սուրբ Աստվածամոր տաճարն ու թույլ չէր տվել Տեր Փառենին ու Տեր Հայկին մտնել եկեղեցի ու պատարագ անցկացնել։ ՔՊ իշխանության ներկայացուցիչն ու ոստիկանության աշխատակիցները, փաստացի խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու մարդու հիմնարար իրավունքները, իրականացրել են եկեղեցու զավթման գործողություն ու ապահովել կարգալույծ քահանայի մուտքը եկեղեցի ու կանոններին հակասող արարողություն անցկացրել։

«Հրապարակը» տեղի ունեցածի մասին զրուցեց  Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի հետ։

-Ոստիկանների հետ Տավրոս Սափեյանը փակում է եկեղեցու մուտքը։ Նոր մարտավարությո՞ւն են մշակել։

-Տավրոս Սափեյանը միշտ աչքի է ընկել խուլիգանական վարքով։ Ես հիշում եմ, դեկտեմբերի 18-ին էլ ինքը նույն կերպ էր վարվում անսթափ վիճակում, հավանաբար Թալինի աղբահանության բաժնի աշխատողների գլուխը անցած, բարձրացել էր Վեհափառ Հայրապետի շիրիմին ու պահում էր իրեն շատ վատ։ Հիմա էլ որպես ՔՊ-ական պաշտոնյա, խոչընդոտում է եկեղեցական ծեսի անցկացմանը Թալինի եկեղեցում եւ օրինական քահանային թույլ չի տալիս եկեղեցի մտնել` ոստիկանական ուժերի միջոցով։

-Իսկ ոստիկանների առկայությունն ինչի՞ մասին է խոսում։

-Ոստիկանների օրենքը չեն պահում, այլ մի մարդու կամքն են կատարում. այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է եւ իր կամակատարների ուղեկցությամբ, Տավրոս Սափեյանի նմանների առաջնորդությամբ Նիկոլի կամակատար ոստիկանները խոչընդոտեցին կրոնական ծեսի անցկացումը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ օրինական քահանաներ Տեր Հայկին, Տեր Փառենին եւ հավատացյալ ժողովրդին ներս չթողեցին։ Թալինի խուլիգանական կեցվածքով համայնքապետը եւ իր համայնքապետարանի աշխատակիցները կարգալույծ Արամայիս Թախմազյանի հետ մտել են իբրեւ թե կրոնական ժես են անցկացնում Մայր Աթոռի սեփականություն հանդիսացող եկեղեցում։

-Իսկ մտահոգություն չկա՞, որ նույն ձեւով` ոստիկանների ուղեկցությամբ կփակեն նաեւ մյուս եկեղեցիները։

-Դա արդեն երկրորդ դեպքն է՝ Հովհաննավանքի հետո երկրորդ եկեղեցու զավթումն է, օկուպացումն է։ Այսպես համահունչ գործում են Ալիեւի, Փաշազադեի հետ։ Հիմա Ալիեւենք օկուպացրել են Գանձասարի վանքը, Դադիվանքը, Ամարասի, Շուշիի Ղազանչեցոց, սրանք էլ Հովհաննավանք են օկուպացրել, Թալինի եկեղեցին են ուզում օկուպացնել եւ նաեւ ունեն իրենց ձեռքում գերի եպիսկոպոսներ` կոմպրոմատների գերի եպիսկոպոսների միջոցով կարող են Երեւանում կամ այլ թեմերում էլ փորձել եկեղեցիներ զավթել։

-Ի՞նչ պետք է անել, հավատավոր ժողովուրդը պետք է կանգնի ի պաշտպանություն Եկեղեցիների, թե իշխանության ուզածն էլ դա է` ի վերջո բախումների հանգեցնել։

-Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի հիմնական սադրիչը լինելով փորձում է նմանատիպ բախումներ ստեղծել եւ բախումներ ստեղծելուց հետո էլ ինքը մեղքը կգցի անմեղների վրա։ Սովորաբար ինքը մեղքը գործելուց հետո երբեք իր մեղքի պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image