Հասարակություն

Ես իմ ամուսնուն 4 օր է՝ չեմ տեսել․ նախկին ռեկտորի կինը՝ ամուսնու կալանավորմա մասին

Ես իմ ամուսնուն 4 օր է՝ չեմ տեսել․ նախկին ռեկտորի կինը՝ ամուսնու կալանավորմա մասին

Մենք գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին երկամսյա կալանք են տվել։ Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի իրավապահները խուզարկել էին Պոլիտեխնիկն ու ռեկտորի տունը, բուհից մոտ 2 տասնյակ անձանց էին բերման ենթարկել ու բաց թողել, իսկ ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում 72 ժամ ռեկտորի հետ պահել էին տեղակալին՝ Տիմեյա Աղամյանին, հաշվապահին։

Պետրոսյանի կինը՝ Սիրանուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ ամուսնուն ինչում են մեղադրում․ «Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ոչնչից տեղյակ չեմ մինչև հիմա։ Ես իմ ամուսնուն 4 օր է՝ չեմ լսել, ոչ մի տեղեկություն չունեմ։ Ես ոչ մի բանից տեղեկություն չունեմ՝ ինչում են մեղադրում, ինչ են ասում։ Իմ ամուսինը ոչինչ չի արել, իր գործունեությունում ամեն ինչ մաքուր է, հստակ է, ամբողջ Սյունիքի մարզն է ճանաչում եւ հարգում իմ ամուսնուն, ուղղակի չգիտեմ ինչ ասեմ այս պահին։ Ես աշխատանքի եմ եղել, իրենք իմ ամուսնուն տարել են, ու նույնիսկ չեն ասել, որ տանում են»։

Նա նշեց, որ հաշվապահը կալանավորված չէ․ «բյուջետային գումարները ստուգել են, ամեն ինչ նորմալ է»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից մեղադրանքի վերաբերյալ ոչինչ չեն հայտնում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image