Քաղաքականություն

Թշնամու ամեն վայրահաչոցը լսեինք, մենք հիմա պիտի չփլախ` Ադամի նման ման գայինք՝ թզի տերև կպցրած

Թշնամու ամեն վայրահաչոցը լսեինք, մենք հիմա պիտի չփլախ` Ադամի նման ման գայինք՝ թզի տերև կպցրած

Գմբեթների կառուցումը չենք էլ դադարեցրել, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՈՄԱ հիմնադիր ղեկավար վովա Վարդանովը:

«Քանի որ վայրահաչոց շատ եղավ թուրքերի կողմից, որ մենք հարձակման ենք նախապատրաստվում՝ դա իհարկե աբսուրդ է՝ այդ փայտահողային փոսո՞վ էինք հարձակվելու իրենց վրա: Փոս է՝ գերաններով, անիվներով շինություն է կառուցվում, որ հեշտ չսպանվի մեր զինվորը: Այդ վայրահաչոցի էստաֆետան վերցրին մեր որոշ հայրենակիցներ, համոզված եմ, որ հիմարաբար` ոչ թե նենգաբար, բայց դե ամեն մի հիմարության, թշնամու ամեն վայրահաչոցին անդրադառնայինք, մենք հիմա պիտի չփլախ լինեինք, Ադամի նման ման գայինք՝ մի հատ թզի տերև մեր վրա կպցրած, նիզակ էլ չունենայինք, որովհետև այդ նիզակն էլ ինչ-որ մեկի համար կարող էր ագրեսիայի դրսևորում լինել»,-ասաց ՈՄԱ-յի հիմնադիր ղեկավարը:

Արդեն 340 գմբեթ կառուցվել է, ևս 110 հատ էլ երևի կառուցվի, ապա կլրանա գմբեթների այն մինիմումը, որը Վարդանովն ու ՈՄԱ-ի անդամները որոշել են կառուցել: 

«Մնացածն էլ թող պետությունը անի՝ մնացած 4200 հատը»,- հավելում է Վարդանովը: Պաշտպանության Նախարարության հետ էլ որոշակի խնդիրներ եղան, որը Վարդանովը պայմանավորում է որոշ «բյուրոկրատների» չհասկանալով, քանի որ իրենք կատարում էին աշխատանք ու գումար չէին ուզում, որպեսզի իրենց ծառայող զավակները հնարավորինս պաշտպանված լինեն: Սակայն, ի վերջո, նրանք գիտակցել են գմբեթների անհրաժեշտությունը և ինչպես ՈՄԱ–ի ղեկավարն է շեշտում՝ ամեն ինչ տեղն է ընկել:

«Եղած խոչընդոտներն էլ անօրինական էին, որովհետև մենք ոչ մի անգամ Պաշտպանության նախարարության տիրույթ չէինք մտնում, որովհետև իրենց տիրույթը դա առաջնագիծ է, իսկ առաջնագիծը ենթադրում է սոցիալական անվտանգության փաթեթ այնտեղ աշխատողի համար, իսկ գմբեթ կառուցողները սոցիալական փաթեթ չունեին՝ դա ունի զինծառայողը: Դրա համար մենք միշտ անհավես ենք մտել Պաշտպանության նախարարության տիրույթ՝ առաջնագիծ, միայն ու միայն տեղի հրամանատարության մեզ համոզելու, խնդրելու բազմաթիվ դեպքերից հետո»,- ասաց Վարդանովը:

Պաշտպանության նախարարության մեջ ժամանակավոր ընդգրկվելով, ՈՄԱ-ն պահեստայինների զորավարժություններ է անցկացրել և հետագա մարտական հերթապահություն դիրքերում: Սակայն այստեղ ևս որոշ բյուրոկրատական խոչընդոտներ են եղել, իսկ որոշ մարդկանց՝ սեփական պարտականությունները չկատարելու հետևանքով, օրինակ, տասն օր պարապելու փոխարեն վարժանքները անցկացվել են վեց կամ հինգ օր:

«Զինկոմիսարիատը ժամանակին չէր հասցնում այդ անձնակազմը բերել, տեղ հասցնել, ովքեր պիտի ընդգրկվեին՝ այդ պահեստազորայինները: Մեկի աշխատանքն էր ստիպել, որ երկու օր ուշ գա, մյուսինը` ընտանեկան պատճառներ, կարճ ասած` զինկոմիսարիատների խնդիրների պատճառով բավականին դժգոհ էի ես, բայց նման բարձրության արդյունք ոչ մի 25-օրյա դասընթաց  Պաշտպանության նախարարությունը չի կարողացել ունենալ առանց մեր մասնակցության: Մեր մասնակցությունը երբ որ ապահովված է լինում` համապատասխան որոշումներով գլխավոր շտաբի պետի, մենք ոչ թե ավելի գրագետ ենք, ուղղակի ունենք հրահանգիչներ, որոնց գործառույթը դաստիարակչական աշխատանք տանելն է»,- ասաց Վարդանովը:

Տասը տարվա փորձը ապահովում է բարձր արդյունքներ՝ վստահ է Վարդանովը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image