Մեր զրուցակիցը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է։
Երեկ «Մեր ձեւով» շարժումը իր տնտեսական ծրագիրն էր ներկայացնում հանրությանը: Սկզբում հանդես եկավ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ապա պանելային քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էիր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Արզումանյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանը: Դահլիճում էր նաեւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ով կարճ դիտարկմամբ հանդես եկավ: Մեզ հատկապես հետաքրքրեց այս տնտեսական ծրագրի մի կոմպոնենտը` փոքր եւ միջին բիզնեսին շրջանառության հարկից առհասարակ ազատելու առաջարկը: Մենք մի քանի հարց ուղղեցինք Թ. Մանասերյանին:
- Փոքր և միջին բիզնեսին հարկերից ազատելու հետ կապված «Մեր Ձևով»-ի առաջարկությունը, ըստ Ձեզ, պոպուլիստակա՞ն քայլ է, թե՞ մասնագիտորեն հիմնավորված։
- Որոշակի հիմնավորումներ բերվում են, որ դա բյուջեի 2-3 տոկոսն է կազմում, ամբողջ հարկերը` 69 հազար փոքր բիզնեսի, բայց տնտեսությունը պետք է լինի հաշվառելի ու եթե բոլոր տնտեսվարողներին ազատենք հարկերից, նախ, գայթակղություն կլինի, որ միջին ու խոշոր բիզնեսը կարող են մասնատվել և վերածվել փոքր բիզնեսի։ Թեև դա կարող է, ընդհանուր առմամբ, խթան հանդիսանալ տնտեսության զարցացման համար։
- Ի՞նչ է ենթադրում դա, ինչպե՞ս կարող են իրագործել այդ ծրագիրը։
- Հիմնավորումներն իրենց ծրագրում կան, ես շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց ամբողջ նպատակը տնտեսությունը զարգացնելն է և փոքր բիզնեսին հնարավորություն տալն է՝ զարգանալու։
- Իսկ առհասարակ ինչպե՞ս եք գնահահում «Մեր ձևով»-ի տնտեսական ծրագիրը համահավաք իմաստով։
- Հաջողակ գործարար Սամվել Կարապետյանը որոշակի փորձ ունի, բայց ավելի շատ թիմային աշխատանքի կարիք է զգացվում, որպեսզի դրանք թե տնտեսական, և թե՛ քաղաքական առումով իրագործելի լինեն։