2018 թվականին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում սպանված լրագրող, «Վաշինգտոն Փոստ» պարբերականի նախկին սյունակագիր Ջամալ Խաշոգջիի հարսնացուն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը «պետք է պատժվի առանց հապաղման»։
Գրել է «Եվրանյուզ» լրատվամիջոցը։
Հաթիջե Ջենգիզն իր թվիթերյան էջում այսպիսի հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզության վարչությունը զեկույց էր հրապարակել՝ սաուդցի թագաժառանգին մեղադրելով սպանությունը պատվիրելու մեջ։
«Սա ոչ միայն կբերի արդարությունը, որը մենք փնտրել ենք Ջամալի համար, այլև կարող է կանխել ապագայում նման գործողությունների կրկնությունը: Միայն այդ ժամանակ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է կիրառել, իմաստալի կլինեն», - գրված է Հաթիջե Ջենգիզի հայտարարության մեջ:
Ըստ Խաշոոգջիի հարսնացուի՝ եթե թագաժառանգը չպատժվի, «դա հավերժ ազդարարելու է, որ հիմնական մեղավորը կարող է խուսափել սպանությամբ, որը կվտանգի մեզ բոլորիս, և լարում կլինի մեր մարդկության համար»։
Սաուդյան Արաբիայի վարչակարգի գործունեությունը քննադատող լրագրողը դաժանաբար սպանվել էր 2018-ի հոկտեմբերի 2-ին Ստամբուլ քաղաքում տեղակայված սաուդարաբական հյուպաթոսարանում: Նրա մարմինը, ինչպես հետագայում թուրքական իշխանությունների կողմից թողարկված ձայնագրությունները պարզել էին, եղել է մասնատված, երբեք չի հայտնաբերվել: Համաձայն տեղեկությունների՝ Ջամալ Խաշոգջիին սպանել են ՍԱ հետախուզության աշխատակիցները։
Ռիադը սպանության մեջ մեղադրել էր անվտանգության և հետախուզության խարդախ պաշտոնյաներին և հերքել, որ այն պատվիրվել է արքայազն Մոհամմադ բին Սալմանի կողմից: Անցյալ տարի Սաուդյան Արաբիայի ութ անհայտ քաղաքացի դատապարտվել էր ազատազրկման ՝ սպանությանն իրենց մասնակցության համար:
Բայց փետրվարի 26-ին ԱՄՆ նոր գաղտնազերծված զեկույցում պնդվում էր, որ թագաժառանգն է հավանաբար հավանություն տվել լրագրողին գերեվարելու կամ սպանելու գործողությանը։ Զեկույցում ԱՄՆ-ը վերստին թափանցիկ հետաքննություն սկսելու կոչ է արել:
«ԱՄՆ զեկույցի հրապարակմամբ, ամենաբարձր մակարդակներում սաուդյան պաշտոնյաների մեղավորությունը հաստատելով՝ ԱՄՆ-ն այժմ պետք է ստանձնի այդ հանցագործության համար պատասխանատվության ապահովման և ապագայում նման գործողությունները կանխելու և պատժելու միջազգային գործիքակազմեր կիրառելու գործը», - իր ֆեյսբուքյան հայտարարության մեջ նշել էր Միավորված ազգերի կազմակերպության Արտադատական, կարճաժամկետ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը։
Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարությունը չէր ընդունել ԱՄՆ զեկույցի «բացասական, կեղծ և անընդունելի գնահատումը»՝ հավելելով, որ այն պարունակում է «անճիշտ տեղեկություններ ու եզրակացություններ»:
ՍԱ ԱԳ նախարարությունը պնդել է, որ հանցագործությունը կատարել են խարդախ պաշտոնյաները․ «Համապատասխան մարմինները Թագավորությունում ձեռնարկեցին բոլոր հնարավոր միջոցները մեր իրավական համակարգի ներսում՝ ապահովելու, որ այդ անհատները պատշաճորեն հետաքննվեն, և ապահովելու արդարադատության իրականացումը»:

