Քաղաքականություն

Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց, բայց դա բավարար չէ. Ալիև

Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց, բայց դա բավարար չէ. Ալիև

Եռակողմ հանդիպումից հետո տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե հավանաբար, «ժամանակ է պետք հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի անցակետեր ստեղծելու առաջարկը քննարկելու համար»։

«Բայց մեր նախնական տպավորությունն այն է, որ մեր այս առաջարկը տրամաբանական է համարվում թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։ Սա, անշուշտ, կարեւոր գործոն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում։ Որովհետև եթե խոսքը սահմանի սահմանազատման մասին է, ապա առանց անցակետերի դա անհնար է։ Եթե խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին, ապա, իհարկե, պետք է անցակետեր ստեղծվեն «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաեւ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի դիրքորոշման մեջ տեղաշաժ կա:  «Հանդիպումն անցավ լավ, կառուցողական: Ես արտահայտեցի իմ դիրքորոշումը: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը: Գլխավոր հարցն այն էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա: Երեք օր առաջ մենք ստացել ենք Հայաստանի առաջարկները: Մենք դրանք ուսումնասիրում ենք: Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց, բայց դա բավարար չէ»,- ասել է Ալիևը Մյունխենում տեղի ունեցած եռակողմ համդիպումից հետո: 

 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image