Այլ

Բլինքենն ու Չավուշօղլուն այցելել են աղետի գոտի

Բլինքենն ու Չավուշօղլուն այցելել են աղետի գոտի

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 19-ին այցելել են երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Արտգործնախարարներին ուղեկցել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է շուրջ 41 հազար մարդ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image