Հասարակություն

Ռուսերենով դիպլոմը՝ իրեղեն ապացույց․ Մրգավետի նախկին ղեկավարի գործը դատաքննության փուլում է

Ռուսերենով դիպլոմը՝ իրեղեն ապացույց․ Մրգավետի նախկին ղեկավարի գործը դատաքննության փուլում է

«Մրգավետ համայնքի նախկին ղեկավար Գագիկ Սարգսյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել իբրև իր կողմից ներկայացրած դիպլոմի կեղծ լինելու հիմքով, և այս պահին ավարտվել է դատաքննությունը»։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Աննա Ծառուկյանից։
Ըստ փաստաբանի՝ ներկայումս ապացույցների վիճարկման փուլում են և արդեն իսկ վիճարկել են այն հարցը, որ միակ փաստաթուղթը, որը գործում առկա է դա ինչ որ դիպլոմի պատճե է այն էլ ռուսերենով` չթարգմանված․ « Այսինքն հասկանում ենք որ փաստ չկա, սա ոչ մի բան է։ Եվ ինչ դատավոր` Ս. Հովհաննիսյանի նախագահությամբ ընթացող այս դատավարության ժամանակ պարզվում է քրեական դատավարությունը նոր հնարավորություններ ունի, որը ինձ հասու չէ, այն է` ապացույցի վիճարկման պարագայում այդ թուղթը տեսնելով, որ չեղարկվում է որպես ապացույց դատարանը դատավարական ճանապարհն է փնտրում այն ապացույց դարձնելու ուղղությամբ` ռուսերենով դիպլոմի պատճեն ճանաչել իրեղեն ապացույց։

Առաջին հերթին ապացույցների վիճարկման փուլում դատավորը դա անելու իրավունք չունի հակառակ դեպքում ո՞րն է մրցակցության տրամաբանությունը ու ոչ միայն։
Երկրորդ հերթին ինչ-որ թղթի պատճեն իրեղեն ապացույց չէ։

Դա նույն է, որ Մակարով տեսակի ատրճանակի խաղալիք կրկնօրինակով մարդ դատեք։
Ուզում եմ հասկանամ Սարգսյանների վերաբերյալ գործերով ի՞նչ է կատարվում և՜ ինչու՞»։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image