Հասարակություն

Պոստը լքելը ամոթ էր. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Պոստը լքելը ամոթ էր. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

«Ամեն ինչ հրաշալի է, Դուք ո՞նց եք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է երեկ Մայր Աթոռում սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, մի երկու հատ փոքրիկ ստենդ են դրել, մի երկու օրից երևի պալատում կլինեմ, մի շաբաթից էլ՝ իմ գործերին»,-ասաց տեր Վրթանեսը:

Մայր Տաճարի զանգակատան բակում է եղել, երբ վիճակը վատացել է. «Պոստ լքելը ամոթ կլիներ, մնացի, մինչև մերոնք եկան, ամեն ինչ նորմալ էր՝ նոր դուրս եկա այդ հատվածից: Այնտեղ արագ շտապօգնություն կանչեցին ու բերեցին Էջմիածնի Մաստերմեդ հիվանդանոց՝ նոր հիվանդանոց է, լավ բժիշկներով, հոգատար ու ջերմ վերաբերմունքով»: Նա նշեց, որ ծանր պահն անցել է, ինքն արդեն իրեն լավ է զգում: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image