«Ես սխալվա իմ ընտրության մեջ․․․ Հիմա գան մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե։ Ես իմ էրածս ընտրությունից շատ եմ փոշմանել, շատ․․․ Ի՞նչ տեսա Փաշինյանից՝ բացի վատից»,- «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է 53-ամյա Անահիտ Իգիթյանը, ով իր վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը չէ, բարեկամի տանն են ժամանակավոր հանգրվանել։
«Ձվածեղ է ուտըմ, յանի՝ ես էլ ձեզի պես ժողովուրդ եմ, ի՞նչ ժողովուրդ․․․ Աշխարհը դրել տակը, կուտե։ Ժողովրդին սաղ-սաղ թաղեցին․․․ Ամեն մարդ կուգա, իրա փորը կլցնե, թողնի կերթա»,- դժգոհում է կինը։