Միջազգային

Ինչ է ասել Կոբախիձեն Երևանում

Ինչ է ասել Կոբախիձեն Երևանում

Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի կապերի հարցերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Մենք ապահովում ենք 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում», - նշել է նա։
Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման հարցում Վրաստանի դերը, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։
Դրանց թվում Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին է, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքի և Սև ծովի հատակով ստորջրյա մալուխի նախագծերը:

Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը մնում է երկարաժամկետ կայունության առանցքային պայման, և Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության:
Գագաթնաժողովի շրջանակներում Կոբախիձեն նաև կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image