Քաղաքականություն

«Հրապարակ». Բարձր պաշտոնյայի կենսագրականն ավարտվում է 2013 թվականով

«Հրապարակ». Բարձր պաշտոնյայի կենսագրականն ավարտվում է 2013 թվականով

Բարձրագույն պաշտոն զբաղեցնող ՔՊ-ականները զարմանահրաշ կենսագրություններ ունեն: Դրանք ուսումնասիրելիս ակնհայտ է, որ պաշտոն տալուց ոչ մասնագիտական կարողություններին  են նայում, ոչ կրթությանը: Կարևորը նվիրվածությունն է թիմին: Այդպիսի նվիրյալ ՔՊ-ականներից է Երևանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թեւոսյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրան այս պաշտոնին է նշանակել 2024 թվականի հոկտեմբերին: Քաղաքապետարանի կայքում կարդում ենք Թեւոսյանի պաշտոնական կենսագրությունն ու հասկանում, թե ինչու Երևանում աղբահանություն չկա, ինչու են կոյուղաջրերը լցվում շենքերի նկուղներ, ինչու է նոր փռած ասֆալտը մատով քանդվում, ինչու են ամեն տեղ փոսեր, ինչու են անձրևների ժամանակ անգամ կենտրոնում են քաղաքային լողափներ առաջանում: 

Այս ամենի համար պատասխանատու վարչության ղեկավարի կենսագրականն ավարտվում է 2013 թվականով, երբ նա ավարտել է Գերմանիայի Վուպերտալի Բերգիշե համալսարանը: Երևանի քաղաքապետարանի աղբահանույամբ զբաղվող վարչության պետի ԺՊ-ն այս մարդու կյանքում միակ աշխատատեղն է: Այլ կերպ ասած, վերջին 10-12 տարում Թեւոսյանը ոչ մի տեղ չի աշխատել եւ միանգամից ստանձնել է մայրաքաղաքի համար կարևորագուն պաշտոններից մեկը: Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի կադրերի դարբնոցը: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image