Մշակույթ

Նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներին

Նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներին

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի՝ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրերի ընթացքում:

Գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններին՝ կիսամյակների ավարտական քննությունները պատշաճ կազմակերպելու նպատակով:

Հավելենք, որ էլեկտրոնային համակարգով են իրականացնում ամփոփումները եւ ուսուցիչները բողոքում են, որ օրեր շարունակ չեն կարողանում մուտք գործել համակարգ եւ իրենց աշխատանքը կատարել: Այս շրջաբերականով ԿԳՄՍՆ-ն երկարաձգում է ժամկետը, փոխանակ լուծի համակարգի նորմալ աշխատանքային ռեժիմը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image