Մշակույթ

Գերակա մասնագիտությունները փոփոխվել են

Գերակա մասնագիտությունները փոփոխվել են

Հուլիսի 24-ից մեկնարկել է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունը, որը կիրականացվի dimord.emis.am հարթակի միջոցով։

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 8-ը: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչեւ օգոստոսի 17-ը:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն եւ սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մյուս բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նախորդ տարվա ընդունելության արդյունքները փաստել են՝ կրթաթոշակային ծրագրի շնորհիվ ընդունելությունը նկատելի ավելացել է հատկապես գերակա ճանաչված մասնագիտություններով։
Նրա խոսքով՝ գերակա են դիտվում այն մասնագիտությունները, որոնք մեր երկրի տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեն, եւ այդ ուղղությամբ մասնագետների լուրջ խնդիր եւ դիմորդների պակաս կա: Այս տարի որոշակի փոփոխություններ են կատարվել գերակա մասնագիտությունների ցանկում։ Օրինակ՝ արեւային էներգիայի համակարգերի սպասարկման մասնագիտության գծով նախորդ տարի բավական մեծ թվով դիմորդներ են եղել, ուստի այս տարի նշված մասնագիտությունը գերակա չի դիտվել, փոխարենը՝ կաշվե իրերի պատրաստման մասնագիտությունն է ընդգրկվել:

«Յուրաքանչյուր տարի մենք նաեւ փորձարարական նոր մասնագիտություններ ենք ներդնում՝ հետեւելով տնտեսության զարգացմանը եւ աշխատաշուկայի պահանջարկին»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ աշխատանքներ իրականացվում են նաեւ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձեւերի զարգացման, մասնավորապես՝ դուալ կրթության ներդրման ուղղությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image